«Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը հրապարակել է ռեպորտաժ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է «սերուցքայինների» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անցկացրել իր առաջին մարզումը թիմի հետ։
Կադրերում երևում է, թե ինչպես է Ալոնսոն ակտիվորեն կառավարում մարզումների գործընթացը և նույնիսկ անձամբ մասնակցում մարզումների որոշ տարրերի։
El PRIMER ENTRENAMIENTO COMPLETO de Xabi Alonso con el Real Madrid 😍😍🤍 pic.twitter.com/ae4zZV9YpG
— REAL MADRID FANS 🤍 (@AdriRM33) June 9, 2025
43-ամյա Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերն» էր, որը նա գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ Լևերկուզենը ներկայացնող ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ «Բայերում» աշխատելուց առաջ Խաբին հաջողությամբ աշխատել է «Ռեալի» երիտասարդական համակարգում։
Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալի» կազմում։ Նա «սերուցքայինների» կազմում խաղացել է 2009-ից 2014 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է 236 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է վեց գոլ և կատարել 31 գոլային փոխանցում։