«Ռեալ Մադրիդի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը այս շաբաթ կներկայացվի որպես մադրիդյան թիմի ֆուտբոլիստ։
AS-ի տվյալներով՝ անգլիացի պաշտպանի ներկայացման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում՝ երկրպագուների և մամուլի ներկայությամբ։
Նախկինում հայտարարվել էր, որ Տրենտը կկարողանա մասնակցել նոր ակումբային Աշխարհի առաջնությանը։
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 1-ին, մրցաշարը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում։