Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակչում Պորտուգալիայից կրած պարտությունը (2:2, 3:5 11 մետրանոց հարվածաշար):
«Չեմ կարող ասել, որ մենք վատ հանդես եկանք։ Չեմ կարող ասել, որ մեզ պակասում էր արդյունավետությունը։ Մենք ունեինք հիանալի կոմբինացիաներ, գոլային պահեր։
Կարծում եմ, որ մենք շատ ճիշտ մոտեցանք մեր աշխատանքին, և հիմա պարզապես պետք է հաշտվենք այս արդյունքի հետ։ Նրանք հաղթեցին, մենք՝ ոչ։
Ես իսկապես գնահատում եմ այս թիմի հետ մեր ձեռք բերած ամեն ինչ, և ես հպարտ եմ նրանց հետ աշխատելու յուրաքանչյուր օրով։ Վստահ եմ, որ ապագայում մեզ սպասում են նոր հաղթանակներ։ Միշտ հաղթելն անհնար է, բայց կարևոր է պայքարել գլխավոր մրցանակների համար։ Եվ մեր թիմը միշտ պատրաստ է դրան», — մեջբերում է Իսպանիայի հավաքականի մարզիչին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։