«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Խաբի Ալոնսոյի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։ Նշենք, որ Ալոնսոն նախկինում հանդես է եկել «Ռեալի» կազմում։
«Ես մի քանի անգամ խոսել եմ Խաբի Ալոնսոյի հետ և շատ ուրախ եմ, որ մենք ունենք նրա նման մարզիչ։
Մենք պատրաստ ենք սովորել այն ամենը, ինչ նա մեզ ասում է՝ մարտավարություն և մնացած ամեն ինչ, քանի որ մենք ուզում ենք հաղթել և զգում ենք, որ կարող ենք դա անել», — Մբապեի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերն» էր։ Նրա ղեկավարությամբ «Բայերը» դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։