Յուրգեն Կլոպը անձամբ է «Ռեալ Մադրիդին» առաջարկել «ՌԲ Լայպցիգի» 22-ամյա հարձակվող Բենջամին Շեշկոյի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գերմանացի մասնագետին ասել է, որ Շեշկոն հարմար չէ իր թիմի ոճին:
Ընդգծվում է, որ «Ռեալը» նաև չի ցանկանում 60-65 միլիոն եվրո վճարել սլովենացի հարձակվողի հնարավոր տրանսֆերի համար: «Արքայական ակումբը» շարունակում է փնտրել թիմի նախկին հարձակվող Խոսելուին նման ֆուտբոլիստի:
Անցյալ մրցաշրջանում Շեշկոն մասնակցել է բոլոր մրցաշարերում 45 հանդիպման, որոնցում խփել է 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում: