Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամառ անսպասելի տրանսֆերով զարմացնել ֆուտբոլային հանրությանը։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է թիմում տեսնել դասական կենտրոնական հարձակվողի։ Մադրիդյան գրանդը փնտրում է այնպիսի խաղացողի, որը ակումբում կստանձնի այն դերը, որն ուներ Խոսելուն։
Ներկայումս «Ռեալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը։
34-ամյա խորվաթը նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում խփել է 21 գոլ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը լավագույն ռմբարկուների ցանկում։ Ավելի շատ գոլեր խփել են միայն Ռոբերտ Լևանդովսկին և Կիլիան Մբապեն։ Ըստ Transfermarkt-ի՝ Բուդիմիրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։