Մադրիդի «Ռեալը» սկսել է ակտիվ բանակցություններ վարել իտալական «Կոմոյի» հետ՝ Նիկո Պասի վերադարձի շուրջ։
Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն, կողմերի միջև կնքված պայմանագրում առկա է հետգնման կետ՝ մոտ 8 միլիոն եվրոյի դիմաց, և «արքայական» ակումբը մտադիր է օգտվել այդ տարբերակից առաջիկայում։
«Ռեալում» նպատակ ունեն, որ Պասը հասցնի միանալ թիմին մինչ աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը և մասնակցի մրցաշարին։ Ակումբի ղեկավարության համար սա կարևոր քայլ է՝ երիտասարդ ֆուտբոլիստին միջազգային մակարդակում փորձ ձեռք բերելու և հիմնական կազմում տեղ հաստատելու հնարավորությունն ապահովելու տեսանկյունից։
2024/25 մրցաշրջանում Նիկո Պասը Ա Սերիայի շրջանակում «Կոմոյի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։