«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին համաձայնել է տեղափոխվել «Մոնակո»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» և մոնեգասկները համաձայնության են եկել 22-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցում՝ հետագայում գնման հնարավորությամբ։ Աղբյուրը նշում է, որ Ֆատին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է հինգից ավելի ակումբների առաջարկներ։
2024/25 մրցաշրջանում Ֆատին «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 11 խաղ, սակայն աչքի չի ընկել գոլով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։