Ըստ Metaratings.ru-ի տեղեկությունների՝ հայկական «Նոա» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգային պատրաստվելու նպատակով։
Հայկական ակումբը պաշտոնական առաջարկներ չի ներկայացրել ֆուտբոլիստներին։ Տեղի են ունեցել բանակցություններ խաղացողների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում «Նոան» հայտնել է իր հետաքրքրությունը։ Այնուամենայնիվ, և՛ Սպերցյանը, և՛ Թիկնիզյանը մերժել են տեղափոխության առաջարկը։
«Նոան» դարձել է Հայաստանի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն և իրավունք է ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցուլերի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 142 հանդիպում, խփել 43 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։