«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի նշանակումը «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Ես մի քանի անգամ խոսել եմ Խաբիի հետ։ Ինձ դուր է գալիս նա, ես լավ ծանոթ եմ նրա փիլիսոփայությանը։ Նա մեծ հաջողությունների է հասել Գերմանիայում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալում» կփոխարինի Կառլո Անչելոտիին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։