Միլանի «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ կիսվել է իր սպասելիքներով։
«Սա յուրահատուկ խաղ է, քանի որ եզրափակիչ է։ Ինձ համար՝ գուցե նույնիսկ ավելին. ես հնարավորություն ունեմ խաղալու այն թիմի դեմ, որի հետ մեծացել եմ, և հուսով եմ՝ կհաղթեմ նրանց։ Հուսով եմ՝ կկարողանամ ցույց տալ հայրիկիս՝ ինչպես է պետք հաղթել Չեմպիոնների լիգան», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «ներաձուրիի» հարձակվողը։
Նշենք, որ Մարկուսի հայրը՝ լեգենդար Լիլիան Թյուրամը, իր կարիերայի ընթացքում երբեք չի կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկության եզրափակիչ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա շաբաթ՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։