ԱՊԼ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է «Լիվերպուլից»՝ թե գոլերի, թե գոլային փոխանցումների քանակով (29+18):
Ռմբարկուների մրցավազքում նա առաջ անցավ Ալեքսանդր Իսակից (Նյուքասլ, 23 գոլ) և Էրլինգ Հալանդից (Մանչեսթեր Սիթի, 22), գոլային փոխանցումների քանակով՝ Ջեյքոբ Մերֆիից (Նյուքասլ, 12 գոլային փոխանցում) և Էնթոնի Էլանգայից (Նոթինգհեմ Ֆորեսթ, 11), իսկ գոլ+փոխանցում մրցավազքում՝ Իսակից (29 միավոր) և Բրայան Մբեումոից (Բրենտֆորդ, 27):
Մոն դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, գոլային փոխանցում կատարող և առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Եգիպտոսցին կրկնեց նաև Էնդի Քոուլի (1993/94 մրցաշրջան) և Ալան Շիրերի (1994/95 մրցաշրջան) սահմանած ռեկորդը գոլային գործողություններից քանակով՝ 47, սակայն նշենք, որ այն ժամանակ Պրեմիեր լիգան բաղկացած էր 42 տուրից։