Եվրագավաթային հաջորդ խաղարկության՝ Իսպանիայից մասնակից բոլոր թիմերը հայտնի են։ 2024/2025 մրցաշրջանի արդունքները Լա Լիգայի ութ թիմ իրավունք կունենա մրցելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։
Իսպանիայի առաջնության առաջին հինգ տեղերը զբաղեցրել են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդը», «Ատլետիկ Բիլբաոն» և «Վիլյառեալը»։ Նրանք կմասնակցեն Չեմպիոնների լիգային։
Սևիլիայի «Բետիսը» և Վիգոյի «Սելտան», որոնք համապատասխանաբար զբաղեցրել են վեցերորդ և յոթերորդ տեղերը, նվաճել են 2025/26 թվականների Եվրոպա լիգայի ուղեգիր։
Իսկ Մադրիդի «Ռայո Վալեկանոն», որը ընդգրկվել էր լավագույն ութնյակում, իր նորամուտը կնշի Կոնֆերենցիաների լիգայում։