Այսօր՝ մայիսի 23-ին, կկայանա Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրի խաղը, որում կհանդիպեն «Նապոլին» և «Կալյարին»։ Խաղը կկայանա Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 22։45-ին։
«Նապոլին» խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով՝
Մերետ, Դի Լորենցո, Ռահմանի, Օլիվերա, Սպինացոլա, Պոլիտանո, Անգիսա, Գիլմուր, ՄաքՏոմինեյ, Ռասպադորի, Լուկակու:
Իտալիայի 2024/25 մրցաշրջանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որը 37 խաղից հետո ունի 79 միավոր։ «Կալյարին», նույնքան խաղերից հետո, 36 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։