Ըստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։
Աղբյուրի համաձայն՝ Ալոնսոն կներկայացվի «Ռեալի» մարզումային բազայում՝ Վալդեբեբասում։
Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և երկու անգամ Իսպանիայի Գավաթի տիտղոսները։ 2022 թվականին նա գլխավորել է Լևերկուզենի «Բայերը»՝ թիմին հասցնելով Գերմանիայի առաջնության, Գավաթի և Սուպերգավաթի հաղթանակների։