Գերմանական «Բայեր» ակումբում հանդես եկող պաշտպան Պիերո Ինկապիեն կարող է փոխել ակումբը այս ամռանը, հաղորդում է El Chiringuito-ն։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 23-ամյա ֆուտբոլիստն այժմ գտնվում է Մադրիդում։
Ինկապիեն կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Մամուլում բազմիցս նշվել է, որ մոտ ապագայում «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կփոխարինի Կարլո Անչելոտիին մադրիդյան գրանդի ղեկին։