«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուին հարցրել են, թե արդյոք ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի արդյունքը կազդի՞ թիմի՝ մրցաշրջանի ընդհանուր գնահատականի վրա։ Եվրագավաթային երկրորդ կարևորագույն մրցաշարի գլխավոր խաղը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 21-ին։
«Ես ձեզ մեկ բան կասեմ. անկախ նրանից, թե վաղը ինչ կպատահի, ես ծաղրածու չեմ և երբեք էլ չեմ լինի», — խաղից առաջ մամուլի ասուլիսում ասել է Պոստեկոգլուն։
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Տոտենհեմը» 37 խաղից հետո զբաղեցնում է 17-րդ տեղը։ Թիմն ունի 38 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով 16-րդն է։