«Ալ-Հիլալը հույս ունի» մոտ ապագայում համաձայնության գալ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբում վստահ են, որ աշխարհի ակումբային առաջնությունում թիմը կգլխավորի հենց Ինձագին։ Նշվում է, որ հունիսի 1-ին իտալացի մասնագետը կուղևորվի Էր-Ռիադ՝ պայմանագիր կնքելու նպատակով։ Նրա տարեկան աշխատավարձը կգերազանցի 20 միլիոն եվրոն։
Հիշեցնենք՝ Սիմոնե Ինձագին «Ինտերի» գլխավորում է 2021 թվականից, իսկ մայիսի 31-ին նրա թիմը կհանդիպի ՊՍԺ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։