Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ դերբիում (2:2) թիմի ոչ-ոքիից հետո արձագանքել է ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հայտարարությանը։
«Մեզ համար դեռ ոչինչ չի ավարտվել»,- Նագորնիխի խոսքերն է մեջբերում Championat-ը։
ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո 26-ամյա պաշտպանը խոստովանեց, որ իրեն անտեսված է զգում ակումբում և մտադիր է խնդրել «Լոկոմոտիվին» բաց թողնել իրեն առաջիկա ամռանը։
Թիկնիզյանը ընդգրկված էր ԲԿՄԱ-ի դեմ խաղի հայտացուցակում, բայց ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։ 2025 թվականին միակ դեպքը, երբ Հայաստանի հավաքականի խաղացողը ՌՊԼ-ում անցկացրել է ամբողջական հանդիպում եղել է մարտի 7-ին՝ «Ախմատի» դեմ 20-րդ տուրի խաղում (1:1):