«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամեն գնով պատրաստվում է ուժեղացնել հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
«Կապտանռնագույնները» բավականին հաջող արդյունքներ են գրանցում ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ, բայց ղեկավարությունը դեռևս տեսնում է հարձակման գիծը ուժեղացնելու անհրաժեշտությունը։
Նշվում է, որ նոր եզրային հարձակվողի հետ պայմանագիր կնքելը կատալոնական գրանդի առաջնահերթ տրանսֆերային նպատակն է ամռանը։ Այս դիրքը կամրապնդվի նույնիսկ եթե ակումբը չկարողանա որևէ մեկին վաճառել։