«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ Լամին Յամալը շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ 17-ամյա տաղանդը նոր պայմանագիր կստորագրի հուլիսին՝ իր 18-ամյակից հետո։
Լապորտայի խոսքով՝ Յամալն իրեն հարմարավետ է զգում «Բարսելոնայում» և ցանկանում է շարունակել հանդես գալ թիմում, իսկ նրա գործակալ Խորխե Մենդեսի հետ բանակցությունները հեշտ են ընթանում։
«Նա ֆուտբոլի հանճար է, ով սիրում է «Բարսան» և լավ է զգում այստեղ։ Պայմանագրի երկարաձգումը գրեթե համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնապես հաստատել։ Մենք վճարում ենք մեր խաղացողներին՝ համաձայն նրանց արժեքի», — ասել է Լապորտան La Vanguardia-ին։
Լապորտան անդրադարձել է նաև Անսու Ֆատիի ապագային։ Լապորտան նշել է, որ Ֆատին դեռ պայմանագիր ունի ակումբի հետ, սակայն նրա ապագան մնում է անորոշ։
«Նա հիանալի մարդ է, և ես կցանկանայի, որ նա վերականգնի իր լավագույն մարզավիճակը», — ավելացրել է Լապորտան։