«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Ռաֆինյայի հետ՝ նրա պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։
«Նրա պայմանագիրը այն հարցերից է, որ պետք է լուծենք առաջիկա օրերին կամ շաբաթներին։ Մենք չենք ցանկանում, որ որևէ ֆուտբոլիստ մտնի իր պայմանագրի վերջին տարին։ Ցանկանում ենք, որ նրանց պայմանագրերը երկարաժամկետ լինեն, քանի որ նրանք դա վաստակել են, և մենք՝ որպես ակումբ, շահագրգռված ենք պահպանել հաղթանակներ բերող այս թիմը», — Լապորտայի խոսքերը մեջբերել է La Vanguardia-ն։
28-ամյա Ռաֆինյան 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ խփելով 34 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

























































