Չմշկորդների միջազգային միությունը (ISU) չեղյալ է հայտարարել 2020թ․ գեղասահքի, շորթ-տրեկի և սինքրոն սահքի աշխարհի առաջնությունները ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Որոշումն ընդունվել է առցանց տեսակոնֆերանսի ընթացքում։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հաշվի առնելով COVID-19 ճգնաժամի անորոշ զարգացումը և դրա ազդեցությունը միջազգային մարզական իրադարձությունների վրա, ISU-ի խորհուրդը ապրիլի 28-ին կանցկացնի ևս մեկ հանդիպում՝ քննարկելու մրցաշարերի օրացույցի հետագա սցենարները՝ անորոշ իրավիճակները նվազագույնի հասցնելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի գործկոմը որոշել է 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի սամբոյի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։