Սամբոյի բոլոր մայրցամաքային ֆեդերացիաների առաջնություններն ավելի ուշ ժամկետներում կանցկացվեն: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել է 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։
Սամբոյի միջազգային ֆեդերացիան ուշադիր հետևում է իրավիճակին, կսպասի իրադարձությունների հետագա զարգացման ընթացքին և հորդորում է առողջությունը պահպանելու համար խուսափել ցանկացած ռիսկերից։