«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյի շահերը ներկայացնող Էնդի Բարան մեկնաբանել է իր հաճախորդի նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին տեղեկատվությունը։
«Մենք որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չենք վարում։
Դանին այժմ շատ երջանիկ է «Բարսելոնայում»։
Նա այնտեղ տիտղոսներ է նվաճում և հիանալի թիմի մաս է կազմում։ Լուրերը ճիշտ չեն։ Բայց, իհարկե, երբեք չգիտես, թե ապագայում ինչ կպատահի», — Օլմոյի գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Պատրիկ Բերգերը։