Գերմանական «Բայերը» և «Լայպցիգը» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծառայություններով և կարող են նրան առաջարկ անել նրա հնարավոր հեռացման դեպքում։
Այս մասին հաղորդում է TBR Football-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ակումբները նույնպես հետևում են պորտուգալացի մասնագետի հետ կապված իրավիճակին։
Սակայն ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը ներկայումս վստահում են Ամորիմին և պատրաստ են նրա համար նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել առաջիկա ամռանը։