Դին Հեյսենը «Ռեալ Մադրիդում» ավելի քիչ կվաստակի, քան կարող էր վաստակել Պրեմիեր լիգայում։
Մադրիդյան ակումբը մոտ է «Բորնմուտի» և Իսպանիայի հավաքականի 20-ամյա պաշտպանի տրանսֆերը 58 միլիոն եվրոյով ձեռք բերելուն։ Այս գումարը նրա պայմանագրում նշված է որպես կլաուսուլա։
Դինը կկնքի հինգ տարվա պայմանագիր «Ռեալի» հետ և տարեկան կվաստակի 9 միլիոն եվրո, հաղորդում է As-ը։ Պայմանագրի վերջին տարում, հաշվի առնելով բոնուսները, նա կկարողանա վաստակել մինչև 11 միլիոն։
Ֆուտբոլիստի ծառայություններով Պրեմիեր լիգայում հետաքրքրված էին նաև «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը», ինչպես նաև «Բավարիան»։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ ԱՊԼ-ի ակումբները պատրաստ էին Հեյսենին ավելի բարձր աշխատավարձ վճարել։