«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կարող է դառնալ Իսպանիայի երկրորդ լիգայի «Ալմերիա» ակումբի համասեփականատեր։
Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է Սաուդյան Արաբիայի ներդրումային ընկերության ղեկավարներից մեկի հետ, ով նախկինում գնել է «Ալմերիան»։
40-ամյա հարձակվողը կարող է ձեռք բերել այս ընկերության բաժնետոմսեր և այդպիսով դառնալ իսպանական ակումբի սեփականատերերից մեկը։