Հայ կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Տիրասպոլի «Շերիֆի» կազմում դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ։ Մայիսի 14-ին կայացած կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Շերիֆը» 1:0 հաշվով հաղթել է «Զիմբրային» և երկու խաղերի ընդհանուր հաշվի (2:1, 1:0) հիման վրա անցել մրցաշարի վճռորոշ փուլ։
Սերոբյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն և փոխարինվել է ավելացված ժամանակում։
Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որտեղ «Շերիֆի» մրցակիցը կլինի «Միլսամին» ։ Սակայն, դրանից առաջ էլ՝ մայիսի 18-ին, ակումբները կհանդիպեն Մոլդովայի առաջնության վճռորոշ խաղում։ «Միլսամին» այժմ մեկ միավորով առաջ է «Շերիֆից», և այս խաղի արդյունքում հայտնի կդառնա Մոլդովայի առաջնության չեմպիոնը։