«Տոտենհեմի» առաջատար Սոն Հին Մինը արձագանքել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի կարիերայի առաջին տիտղոսի նվաճմանը։ «Տոտենհեմի» նախկին ավագը դարձավ Գերմանիայի չեմպիոն։
«Մենք դեռ լավ ընկերներ ենք, այնպես որ ես զանգահարեցի նրան, հաղորդագրություն գրեցի, և նա էլ ինձ հաղորդագրություն գրեց։ Նա շատ, շատ ուրախ էր, և ես պարզապես ուրախ եմ տեսնել, թե ինչպես է նա ժպտում, ուրախ եմ տեսնել, թե ինչպես է նա բարձրացնում այն գավաթը, որին նա արժանի է ավելի, քան որևէ մեկը։ Ի՜նչ հիանալի պահ է նրա համար։
Հուսով եմ՝ տիտղոսները շատ ավելին կլինեն, կարծում եմ՝ միայն սա Հարիին բավարար չէ… Կարծում եմ՝ նա արժանի է ավելիին, քան որևէ մեկը։
Դա միայն նրա համար չեմ ասում, որ ես նրա ընկերն եմ, այլ նրա ինքնազոհաբերման, իր աշխատանքի պատճառով։ Ի՜նչ ֆուտբոլիստ է։ Եվ նա արժանի է դրան։ Ես ուզում եմ կրկին շնորհավորել նրան այստեղ՝ անձամբ և որպես ընկեր։ Ես շատ, շատ ուրախ էի», — Սոնի խոսքերն է մեջբերում TNT-ն։