Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն այլևս անձեռնմխելի չէ «արքայական» ակումբի ղեկավարության համար։ Այս մասին հայտնում է Sports Zone-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա բրազիլացու գործակալներն արդեն կապի մեջ են «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» և «Արսենալի» հետ։ Բանակցություններ են ընթանում նաև ՊՍԺ-ի հետ, սակայն ֆրանսիական Լիգա 1-ի հսկան այս պահի դրությամբ ավելի հեռու է ֆուտբոլիստին ձեռք բերելուց, քան մյուս ակումբները։
Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 50 խաղում խփել է 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։