«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը, Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած կամային հաղթանակից հետո (4:3), սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ ինչ-որ բան ակնարկելով «սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և մադրիդյան ակումբի լեգենդ Սերխիո Ռամոսին։
Խաղից հետո Յամալը հրապարակել է իր գոլի տոնման լուսանկարը՝ մակագրելով. «Մի մոռացեք նաև հավանել այս գրառումը»։
Սա, հավանաբար, վերաբերում է նրան, որ Բելինգհեմը և Ռամոսը հավանել են այն լուսանկարը, որում Լամինը պառկած էր «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ոտքերի մոտ՝ «Բարսելոնայի» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։