«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3)։
Այս հաղթանակով «Բարսելոնան» ամրապնդեց առաջատարի դիրքը Լա Լիգայում՝ մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Ռեալից» առաջ անցնելով 7 միավորով։
«Սա շատ կարևոր հաղթանակ էր։ Հիանալի է նման խաղ անցկացնել Չեմպիոնների լիգայից հետո։ Կարծում եմ՝ մենք արդեն մոռացել ենք Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։
Համբերությունը մեզ օգնում է կատարելագործվել։ «Ռեալը» շատ վտանգավոր պահեր չուներ, բայց մենք շատ գոհ ենք արդյունքից և պետք է շարունակենք այսպես։
Մայրիկիս ասացի, որ Չեմպիոնների լիգան ամեն տարի է լինում։ Մենք կշարունակենք պայքարել։ Այս հաղթանակը շատ կարևոր էր առաջնությունում առաջ գնալու համար։ Շատ երջանիկ եմ», – Յամալի խոսքերն է մեջբերում AS-ը։