Մադրիդի «Ռեալի» գերմանացի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան խաղում (4։3), երկրպագել է «ներաձուրիին»։
«Չեմ ցանկանում ասել, թե «Ինտերի» երկրպագու եմ, սակայն որոշակի համակրանք ունեի նրանց հանդեպ։ Հնարավոր է՝ Մադրիդի «Ռեալում» անցկացրած վերջին տասնամյակը որոշ չափով ազդել է ինձ վրա, և ես հակված եմ եղել հակակրանք զգալ «Բարսելոնայի» դեմ։ Բայց պետք է խոստովանեմ՝ որոշակի համակրանք զգում էի «Ինտերի» նկատմամբ։
Ինձ համար տարօրինակ էր, թե ինչպես մտա խաղի մթնոլորտի մեջ, և անկեղծ ուրախություն զգացի, երբ նրանք հիմնական ժամանակի վերջին րոպեին հավասարեցրին հաշիվը՝ դարձնելով այն 3։3»,– Կրոսի խոսքերն է մեջբերում Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ միլանցիները դիմակայության երկու խաղերի արդյունքում 7։6 հաշվով հաղթեցին կատալոնացիներին և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։