Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։
Տեսանյութում ներկայացված են Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում (4:3) 36-ամյա ֆուտբոլիստի լավագույն դրվագները։
«Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր», – նշված է տեսանյութին կից։
Il 🚄🇦🇲 è arrivato a destinazione 📍 pic.twitter.com/eqZqNxFcDD
— Inter ⭐⭐ (@Inter) May 9, 2025
Հիշեցնենք, որ «Ինտերը» դիմակայության երկու խաղերի արդյունքում 7։6 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի հետ։