Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ պատասխան խաղում (4։3) «Բարսելոնայի» պարտության թաքնված մեղավորի վերաբերյալ։
«Պարտության մեկ թաքնված մեղավոր կա՝ դա Ֆլիկն է։ Ես վերջին րոպեներին խաղադաշտ չէի դուրս բերի Լևանդովսկուն», – Կապելոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Հիշեցնենք, որ միլանյան գրանդը դիմակայության երկու խաղերի արդյունքում հաղթեց 7։6 հաշվով և իր պատմության մեջ վեցերորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ՊՍԺ-ին։