«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը օրեր առաջ հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդցիների ճամբարը։
Ամենայն հավանականությամբ, 26-ամյա խաղացողը շատ շուտով ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։
Defensa Central-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» փորձել է խափանել անգլիացու տեղափոխությունը մադրիդյան գրանդ։ Նշվում է, որ «քաղաքայինները» դիմել են Տրենտին և նրան առաջարկել են ավելի շատ գումար, քան առաջարկում էր «Ռեալը»։
Այնուամենայնիվ, աջ պաշտպանը վճռականորեն տրամադրված է խաղալ «արքայական» ակումբի կազմում, և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը նրան չի ստիպել փոխել իր որոշումը։