«Լիվերպուլը» «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսին համարում է իր գլխավոր նպատակներից մեկն առաջիկա տրանսֆերային պատուհանի համար։
Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» պատրաստ է ամեն ինչ անել Ալվարեսին ձեռք բերելու համար։ Գումարից բացի, գործարքը կարող է ներառել ներկայիս թիմի ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը, օրինակ՝ Դարվին Նունյեսի։
25-ամյա արգենտինացին հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ մադրիդյան ակումբի կազմում անցկացնելով 51 հանդիպում՝ խփելով 27 գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։