Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» սպասվող տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տվյալներով՝ «արքայական ակումբը» պատրաստվում է ֆուտբոլիստին վճարել լրացուցիչ բոնուս, որի չափը կարող է հասնել 20 միլիոն եվրոյի։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին անգլիական ակումբը պաշտոնապես հայտարարեց՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անվճար կհեռանա թիմից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան գրանդը «Լիվերպուլին» առաջարկել է 500 հազար եվրո՝ խաղացողի պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար, որպեսզի նա կարողանա միանալ նոր ակումբին մինչև 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։