Ինչպես հայտնի է դարձել «Спорт-Экспресс»-ին, այս ամռանը իսպանական «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։
25-ամյա հայ խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է իսպանական թիմի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Կապառոսը գլխավորել է «Սևիլիան» ապրիլին։ Նշենք, որ 69-ամյա մասնագետի նախորդ աշխատանքային վայրը Հայաստանի հավաքականն էր, որտեղ բազմիցս հրավիրվել է Նաիր Թիկնիզյանը։
Ավելի վաղ «Спорт-Экспресс»-ը հաղորդել էր, որ «Սևիլիան» հետաքրքրված էր Թիկնիզյանի տրանսֆերով դեռ ձմռանը, սակայն կողմերը դադարեցրել էին բանակցությունները։
25-ամյա Թիկնիզյանն այս մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում խաղացել է 1042 րոպե 23 հանդիպումներում՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Ռուսաստանի գավաթում նա մասնակցել է 10 խաղի և կատարել է 3 գոլային փոխանցում։