Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կարող է խաղալ Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Mash on Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի բրազիլացին բանակցություններ է սկսել Մեդիալիգայի ակումբներից մեկի հետ։
Նշվում է, որ կողմերը անցկացրել են բանակցությունների առաջին փուլը։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ից հետո։
Հիշեցնենք, որ Ալվեսը նախկինում դատապարտվել էր ազատազրկման՝ բռնաբարության համար։ Սակայն մարտի վերջին ֆուտբոլիստը արդարացվեց և ազատ արձակվեց։
41-ամյա Ալվեսի վերջին պրոֆեսիոնալ ակումբը մեքսիկական «Պումասն» էր, որի կազմում նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2023 թվականի հունվարին։