ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Միլանի «Ինտերի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև պատասխան հանդիպման գլխավոր մրցավարի նշանակման մասին։
Հանդիպումը կսպասարկի լեհ Շիմոն Մարչինյակի գլխավորած մրցավարական անձնակազմը։ VAR համակարգի աշխատանքը վստահվել է Նիդերլանդների ներկայացուցիչ Դենիս Հագլերին։
«Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ երեքշաբթի, Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:00-ին։ Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։