«Ռեալ Մադրիդը» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կարող են մասնակցել կիրակի օրը կայանալիք Իսպանիայի առաջնության «Սելտայի» դեմ հանդիպմանը։ Այս ցուցակում չի ընդգրկվել Ռոդրիգոն։ Ինչպես հաղորդում է Relevo-ն, Ռոդրիգոն վատառողջ է, և այդ պատճառով նա չի կարողանա օգնել «Ռեալին» Լա Լիգայի հաջորդ հանդիպմանը։