Opta-ի մասնագետները կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումներից հետո գործարկել են սուպերհամակարգիչը և թարմացրել են թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։
Ըստ մոդելի հաշվարկների՝ ՊՍԺ-ն այս պահին գլխավոր ֆավորիտն է․ փարիզցիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 41.9 տոկոս։ Երկրորդ տեղում է «Բարսելոնան»՝ 25.8 տոկոսով, իսկ «Ինտերը» 20.2 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ամենացածր շանսերն այս պահին ունի «Արսենալը»՝ 12.1 տոկոս։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 6-ին և 7-ին։