«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կարող է մասնակցել Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ առաջիկա հանդիպմանը, հայտնում է լրագրող Թոնի Խուանմարտին։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետ Հանսի Ֆլիկը պատրաստվում է մի շարք առաջատարներին հանգիստ տալ, որպեսզի նրանք կարողանան վերականգնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ Միլանի «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումից առաջ։
Տեր Շտեգենը, որը սեպտեմբերից վնասվածքի պատճառով չի խաղացել, ամենայն հավանականությամբ կվերադառնա մեկնարկային կազմ և կկանգնի դարպասում։
Պաշտպանության եզրերում, ըստ աղբյուրի, խաղադաշտում կլինեն Ժերար Մարտինը և Էկտոր Ֆորտը, իսկ կենտրոնում Անդրեաս Քրիստենսենը կարող է առաջին անգամ խաղալ մեկնարկային կազմում՝ օգոստոսից ի վեր։
Կիսապաշտպան Գավին և Ֆերմին Լոպեսը նույնպես կստանան իրենց հնարավորությունը։ Շատ հավանական է, որ հարձակման գծում մեկնարկային րոպեներից կհայտնվեն Պաու Վիկտորը և Անսու Ֆատին։
Լամին Յամալի մասնակցության վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Անորոշ է՝ արդյոք Ֆլիկը նրան նույնպես կհանգստացնի, թե ոչ։ «Վալյադոլիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 3-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։