«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին պատասխանել է «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ իր զրույցի մասին հարցին։
Թիմերը չորեքշաբթի օրը հանդիպեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում և ոչ-ոքի գրանցեցին՝ 3-3 հաշվով։
«Ի՞նչ ասացի Շչեսնիին։ Չեմ կարող պատասխանել տեսախցիկի առջև։ Կատակում եմ։
Ես գովաբանեցի նրան՝ կարիերան վերսկսելու որոշման համար։ Նա ճիշտ որոշում կայացրեց՝ վերադառնալով այս գեղեցիկ ֆուտբոլ», — Բաստոնիի խոսքերն է մեջբերում Prime Video-ն։