Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Կավասակին» 3-2 հաշվով հաղթեց «Ալ Նասրին»։
Ճապոնական թիմի կազմում գոլերը խփեցին Տացույա Իտոն, Յուտո Օզեկին և Ահիրո Իենագան։
Սաուդյան Արաբիայի թիմի կազմում գոլերը խփեցին Սադիո Մանեն և Այման Յահյան։
«Կավասակին» Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի «Ալ Ահլիի» հետ։
Եզրափակիչը կկայանա մայիսի 3-ին։