Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ուժերը կչափի Միլանի «Ինտերի» հետ։
«Կապտանռնագույններն» իրենց պաշտոնական կայքում հրապարակել են թիմի վերջնական հայտացուցակն այդ խաղում։
Հաղորդվում է, որ Հանսի Ֆլիկը կազմ ընտրելիս հաշվի է առել Բեռնալի, Կասադոյի, Բալդեի և Լևանդովսկու բացակայությունները:
Թիմի հայտացուցակն է՝ Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Գավի, Ֆերրան Տորես, Պեդրի, Անսու Ֆատի, Ռաֆինյա, Ինյակի Պենյա, Պաբլո Տորե, Անդրեաս Քրիստենսեն, Ֆերմին Լոպես, Պաու Վիկտոր, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Վոյցեխ Շչեսնի, Դիեգո Աստրալագա, Ֆորտ, Ժերար Մարտին
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։