Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Նոային» (1:0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 86-րդ րոպեին հեղինակեց տանտերերի հարձակվող Լևոն Վարդանյանը։ Երկու րոպե անց չարենցավանցիները մնացին 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Ջուլիեն Բատիոնոն։
Այսպիսով, Ռուի Մոտայի գլխավորած թիմը երկու խաղերի արդյունքում ընդհանուր 2:1 հաշվով հաղթեց «Վանին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Եզրափակիչում «Նոայի» մրցակիցը կլինի «Արարատ-Արմենիան», որը երեկ՝ ապրիլի 29-ին, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթահարել էր «Փյունիկի» արգելքը։
Հանդիպման տեսությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։