Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի և կատալոնական ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի համեմատությունների մասին։
«Իմ կարծիքով, Լեոյի հետ համեմատություններ չեն կարող լինել։ Ինձ համար նա կա և կլինի բոլոր ժամանակների մեծագույն խաղացողը։
Միայն կասեմ, որ Լամինը շատ ուժեղ խաղացող է։ Նա իր տարիքի համար շատ բանի է հասել, նա հաղթել է ԵՎՐՈ-ն ազգային հավաքականի հետ։ Մենք պետք է նրան հարգանքով վերաբերվենք։ Նա հիանալի խաղացող է՝ մեծ ապագայով»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայան այսօր՝ ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։